Հունիս 14, 2020 13:02 Asia/Tehran

ԱՄՆ-ի գաղտնի ծառայությունը հաստատել է լուրերը, որ Սպիտակ տան դիմաց ցուցարարների դեմ արցունքաբեր գազ և պղպեղի սփրեյ է կիրառվել:

Հիլ կայքի տեղեկացմամբ, շաբաթ երեկոյան, ԱՄՆ-ի գաղտնի ծառայությունը հայտարարել է, որ  կազմակերպության գործակալներից մեկը հունիսի մեկին Վաշինգտոնի Լաֆայթ հրապարակի մոտ, անվտանգությունն ապահովելու համար պղպեղի սփրեյ է օգտագործել:

Ավելի վաղ, ԱՄՆ-ի ոստիկանությունը հերքել էր բողոքարարների դեմ բռնություն կիրառելու մասին շրջանառված լուրերը:

Վերջին օրերի ընթացքում,  Դոնալդ Թրամփի Սենթ. Ջոնզ եկեղեցի այցելելու համար տարածքը հարմարեցնելու նպատակով, Լաֆայթ հրապարակի մոտակայքում գտնվող բողոքարարների նկատմամբ ճնշման գործադրումն արժանացել է սուր քննադատությունների:

Սենթ Ջոնզ եկեղեցի այցելության ժամանակ Թրամփին ուղեկցել են ԶՈՒ ԳՇ պետ Մարք Միլին և մեծ թվով  անվտանգության ուժեր: Այցն այնքան աղմուկ բարձրացրեց, որ Թրամը հարկադրվեց ներողություն խնդրել քաղաքացիներից:

Մարք Միլիի մերձավորներն ասում են, որ նա մտադիր է հրաժարական ներկայացնել:

 

Պիտակ