Հունիս 23, 2020 18:34 Asia/Tehran
  • ՅՈՒՆԵՍԿՕ-ն հանդես է եկել Սաուդյան Արաբիայի գործը ՄՔԴ-ին հանձնելու կոչով

ՄԱԿ-ի ուսումնական, գիտական և մշակութային կազմակերպության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային կոմիտեն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին կոչ է արել վերանայել Սաուդյան Արաբիայի անունը մանուկների իրավունքները խախտող երկրների սև ցուցակից հանելու իր որոշումը և Եմենում այդ երկրի մանկասպանության գործը հանձնել ՄՔԴ-ին:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոմիտեն Եմենում հանդես գալով մի հաղորդագրությամբ, դատապարտել վ Սաուդյան Արաբիայի անունը մանուկների իրավունքները խախտողների սև ցուցակից հանելու քայլը, հայտարարել է.«Այս որոշումը մեծ պարտություն է ՄԱԿ-ի ու նրա մարդասիրական սկզբունքների համար»:

Նշելով, որ Եմենի վրա սաուդյան կոալիցիայի հարձակումների հետևանքով ամեն 10 րոպե մի երեխա է զոհվում, բանաձևը հավելում է.«ՄԱԿ-ի որոշումը նշանակում է այդ կառույցը ներել է սաուդյան կոալիցիայի անմարդկային հանցագործությունները, միջոցներ է տրամադրել սաուդցիներին ավելի շատ հանցանքներ գործելու համար, որոնք չեն կասեցվելու, վերջիններս պատասխան չեն տալու իրենց հանցանքների համար և իմպերիալիստ երկրները արտոնված են սպանել եմենցիներին»:

Եմենում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոմիտեն գործակալություններին, մարդկային իրավունքների պաշտպան տարածաշրջանային ու միջազգային կազմակերպություններին կոչ է արել կանգնել եմենցիների կողքին, պաշտպանել նրանց ոտնահարված իրավունքները և ջանքեր գործադրել սաուդյան կոալիցիայի կողմից եմենցի մանուկների սպանության բացահայտման համար ու այդ հանցագործությունների գործը հանձնել ՄՔԴ-ին:

Պիտակ