Բողոքի ցույց Լոնդոնում՝ Եմենում սաուդյան կոալիցիայի ոճրագործությունների դեմ
https://parstoday.ir/hy/news/world-i122547-Բողոքի_ցույց_Լոնդոնում_Եմենում_սաուդյան_կոալիցիայի_ոճրագործությունների_դեմ
Լոնդոնի կենտրոնում տեղի ունեցած բողոքի ցույցի մասնակիցները դատապարտել են Եմենի ժողովրդի դեմ սաուդյան կոալիցիայի իրականացրած ոճրագործություններին Բրիտանիայի աջակցությունը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հուլիս 06, 2020 12:48 Asia/Tehran

Լոնդոնի կենտրոնում տեղի ունեցած բողոքի ցույցի մասնակիցները դատապարտել են Եմենի ժողովրդի դեմ սաուդյան կոալիցիայի իրականացրած ոճրագործություններին Բրիտանիայի աջակցությունը:

Ֆարս լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ցուցարարները հավաքվել են Լոնդոնում Սաուդյան Արաբիայի դեսպանատան առաջ, հաջակցություն Եմենի ժողովրդի: Նրանք կոչ են արել դադարեցնել սաուդյան կոալիցիայի վայրագությունները և վերջ տալ Եմենի պաշարմանը:

Ցույցի մասնակիցներն անդրադառնալով Եմենում Սաուդյան կոալիցիայի ոճրագործություններին Բրիտանիայի ու մի շարք այլ երկրների աջակցությանը, վանկարկել են «Բավական է» և «Փրկեք Եմենը»:

Ցուցարարները կրել են պաստառներ՝ հաջակցություն Եմենի ժողովրդի և դատապարտել այդ երկրում սաուդյան կոալիցիայի իրականացրած ոճրագործությունները: 

Եմենում սաուդյան կոալիցիայի հրահրած պատերազմի հետևանքով, մինչ օրս զոհվել են  տասնյակ հազարավոր և տեղահան եղել միլիոնավոր եմենցիներ: