Հուլիս 18, 2020 08:55 Asia/Tehran
  • Վլադիմիր Պուտինի հրահանգով մեկնարկել են ՌԴ-ի հարավային ու արևմտյան ժրջանների զորավարժությունները

ՌԴ-ի նախագահը ստորագրել է հարավային ու արևմտյան շրջանների զորավարժության մեկնարկի հրահանգը:

Ուրբաթ օրը, ՌԴ-ի հարավային և արևմտյան շրջանների զինված ուժերի պատրաստվածության մակարդակը ստուգելու նպատակով, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, առանց նախապես հայտարարելու,  հրահանգել է զորավարժություն անցկացնել:

Հանդես գալով մի հաղորդագրությամբ, ՌԴ-ի ՊՆ-ն հայտարարել է.«Պուտինի հրամանով մեկնարկել են ՌԴ-ի հարավային, ու արևմտյան զինված ուժերի և կենտրոնական որոշ միավորների, օդուժի, հյուսիսային նավատորմի և Ռուսաստանի Խաղաղ օվկիանոսի նավատորմի ծովայինների զորավարժությունները»:

Զորավարժությունը նպատակ ունի գնահատել Ռուսաստանի զինված ուժերի ռազմական անվտանգություն ապահովելու կարողությունը՝ երկրի հարավային և արևմտյան շրջաններում, որտեղ շարունակվում են ահաբեկչական սպառնալիքները:

Պիտակ