Օգոստոս 05, 2020 09:47 Asia/Tehran
  • Միացյալ նահանգները փորձարկել է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ

ԱՄՆ-ը, որ դեմ է որոշ երկրների հրթիռային ծրագրին ինչպիսիք են Իրանը, Ռուսաստանը և Հյուսիսային Կորեան, հրթռիային փորձարկում է իրականացրել:

ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը փորձարկել են  «Minuteman III» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը:  

Հրթիռը արձակվել է տեղական ժամանակով ժամը 12: 21-ին, Կալիֆոռնիայի Վենդենբերգյան ռազմաօդային բազայից և վայրէջք կատարել Մարշալի կղզու մոտակայքում ՝ Խաղաղ օվկիանոսի վրայով  6.700 կմ անցնելուց հետո:

Չինաստանի և Ռուսաստանի հետ լարվածության ֆոնին, Վաշինգտոնը ցույց է տալիս իր ռազմական հնարավորությունները:

Չինացի փորձագետները հայտարարել են, որ Պեկինի և Վաշինգտոնի միջև հարաբերությունները գտնվում են լարվածության ամենաբարձր մակարդակում, և ռազմական առճակատումը նույնպես չի բացառվում:

ԱՄՆ-ի կողմից հրթիռային փորձարկումը միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի խախտում է, որից վերջերս այդ երկիրը դուրս եկավ:

Պիտակ