Օգոստոս 19, 2020 20:44 Asia/Tehran
  • Թուրքիան պատրաստվում է լիբիական բանակին փոխանցել Ադրբեջանի՝ Ղարաբաղյան պատերազմում ձեռք բերած փորձը

Թուրքիան պատրաստվում է աջակցել Լիբիայում կանոնավոր բանակի ստեղծմանը։

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը և ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յաշար Գյուլերը մեկնել են Տրիպոլի՝ հետևելու փոխըմբռնման հուշագրի շրջանակներում ընթացող աշխատանքներին՝ գրում է ermenihaber.am -ը։

Թուրքական մամուլի տեղեկացմամբ՝ Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբը պատրաստվում է ոչ միայն նորաստեղծ լիբիական բանակին զինել անհրաժեշտ զինտեխնիկայով, այլև նրանց փոխանցել 1993թ․ ադրբեջանական բանակի փորձը․ ըստ էության, խոսքը Ղարաբաղյան պատերազմում Ադրբեջանի ռազմական փորձի մասին է։

Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության և Աքարի միջև ընթացող բանակցություններին ներկա է գտնվել նաև Կատարի պաշտպանության նախարար Հալիլ բին Մուհամմեդ էլ Աթիյեն։

Թուրքիայի և Կատարի պաշտպանության նախարարները հանդիպել են նաև Լիբիայի վարչապետ Ֆայեզ ալ-Սարաջի հետ։ Աքարը Սարաջի հետ քննարկել է լիբիական բանակի կառուցման մանրամասներին վերաբերող մի շարք հարցեր։

Հանդիպումից հետո Լիբիայի պաշտպանության փոխնախարար Սելահհադդին ալ-Նեմրուշը հայտարարել է, որ Թուրքիայի և Կատարի պաշտպանության նախարարների հետ համաձայնության են եկել լիբիացի զինվորների վերապատրաստման և խորհրդատվության նպատակով ռազմական կառույցներ ստեղծելու շուրջ։ Նա հավելել է, որ առաջիկայում նշված երկրները ռազմական խորհրդատուներ և զինվորականներ կուղարկեն Լիբիա։

1in.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio

 

 

Պիտակ