Նիգերիայի հյուսիսում նահատակվել են իմամ Հուսեյնի երեք սգակիրներ
(last modified Sun, 30 Aug 2020 09:12:14 GMT )
Օգոստոս 30, 2020 13:42 Asia/Tehran

Նիգերիայի հյուսիսային հատվածում գտնվող Կադունա քաղաքում իմամ Հուսեյնի երեք սգակիրներ նահատակվել են այդ երկրի անվտանգության ուժերի հարձակման հետևանքով:

Ալ-Ալամ հեռուստաընկերության հաղորդման համաձայն՝ իմամ Հոսեյնի սգակիրները չնայած Նիգերիայի կառավարության անվտանգության ուժերի հարձակման, կատարեցին  Իմամ Հուսեյնի նահատակության տարելիցին նվիրված արարողությունները: Կադունա քաղաքում տեղի ունեցած հարձակումների հետևանքով արարողության երեք մասնակիցներ նահատակվել են և տասնյակ ուրիշներ վիրավորվել:

Կադունա, Սուկուտո և Զարիա քաղաքներում սգավոր խմբերը չնայած կառավարության ստեղծած սահմանափակություններին, փողոցներ են դուրս եկել: 

Իմամ Հուսեյնի սգակիրները դեմ են հանդես եկել Իսրայելի ռեժիմի հետ հարաբերությունների կարգավորմանը:

Սգավորները արյուն են նվիրել հիվանդանոցներին և Նիգերիայի կառավարությանը  կոչ են  արել  ազատ արձակել Նիգերիայի իսլամական շարժման առաջնորդ Շեյխ Իբրահիմ Զաքզակիին:

Վերջին օրերին Նիգերիայում իմամ  Հուսեյնի սգակիրների նկատմամբ այդ երկրի անվտանգության ուժերի կողմից կիրառվող սահմանափակություններն ու բռնությունները աճել են:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio