Սեպտեմբեր 11, 2020 12:57 Asia/Tehran
  • ԱՊՀ երկրները կստուգեն ՀՕՊ միացյալ համակարգի մարտական պատրաստությունը

Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) յոթ երկրները սեպտեմբերի 11-ին սկսված վարժանքի ընթացքում կստուգեն հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միացյալ համակարգի մարտական պատրաստությունը:

Մասնավորապես, կկատարելագործվի ՀՕՊ ուժերի կիրառումն ԱՊՀ երկրների պետական սահմանը խախտող ինքնաթիռների նկատմամբ, լրագրողներին հայտնել են ՌԴ-ի պաշտպանության նախարարությունում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Վարժանքներին, որոնք սկսվել են Մոսկվայի ժամանակով 8:00-ին, մասնակցում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը եւ Ուզբեկստանը:

ՀՕՊ միացյալ համակարգը ղեկավարում են Մոսկվայում ՌԴ-ի օդատիեզերական ուժերի կառավարման կենտրոնից:

«Վարժանքի շրջանակում կմշակվեն օդային տարածության օգտագործման կանոնները խախտած օդանավերի, ԱՊՀ-ի մասնակից երկրների պետական սահմանները խախտած օդանավերի, առեւանգված օդանավերի նկատմամբ, ինչպես նաեւ աղետի ենթարկված օդանավերի անձնակազմերին օգնություն ցույց տալիս ՀՕՊ հերթապահ ուժերի կիրառման հարցերը: Վարժանքի ժամանակ գործի են դրված ավելի քան 130 հրամանատարական կետեր յոթ երկրների տարածքում, 60-ից ավելի ինքնաթիռներ, վարժանքներին այդ թվում մասնակցում են Սու-27, ՄիԳ-29, ՄիԳ31 եւ Յակ-130 կործանիչներ, Սու-24 եւ Սու-34 ճակատային ռմբակոծիչներ, Սու-25 գրոհիչներ, Տու-22, Տու-160 ծանր ռմբակոծիչներ:

«Ինքնաթիռների անձնակազմերը կկատարեն փոխադարձ մանեւրներ վարժանքին մասնակցող յոթ երկրների օդային տարածությունում»,- հավելել են գերատեսչությունում:

Lragir.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio

 

 

 

Պիտակ