Հունաստանը և Թուրքիան պայմանավորվել են խուսափել պատահական բախումներից
Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Հունաստանը և Թուրքիան պայմանավորվել են խուսափել Միջերկրական ծովի արևելյան հատվածում պատահական բախումից:
Հինգշաբթի օրը Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Հունաստանը և Թուրքիան համաձայնության են եկել Միջերկրական ծովի արևելքում պատահական բախումներից խուսափելու մեխանիզմի շուրջ:
Ստոլտենբերգն ընդգծել է Հունաստանի և Թուրքիայի միջև, որպես ՆԱՏՕ-ի երկու անդամ երկրներ, համաձայնագիրը ներառում է կարմիր գծի սահմանում` դեպքերից խուսափելու անհրաժեշտությունը:
Համաձայնագիրը ձեռք է բերվել այն բանից հետո, երբ Միջերկրական ծովում թուրքական և հունական ռազմանավեր բախվել են:
Վերջին շաբաթներին Միջերկրական ծովի արևելքում լարվածությունը սրվել է տարածաշրջանում հորատման և էներգիայի հետ կապված որոնողական աշխատանքների սկսելու Թուրքիայի ջանքերի պատճառով:
Հունաստանը, Ֆրանսիայն և եվրոպական որոշ երկրներ, պնդում են, որ Թուրքիայի գործողություններն անօրինական են և նախազգուշացնում են Անկարային լարվածություն առաջացնող գործողությունների հետևանքների մասին:
Թուրքիան, հայտարարել է, որ միայն իր իրավունքներն է ապահովում Միջերկրական ծովում:
Թուրքիան և Հունաստանը լուրջ տարաձայնություններ ունեն Արևելյան Միջերկրական ծովում նավթի և գազի պաշարների հետ կապված հարցում:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio