ՆԱՏՕ-ն կոչ է անում դադարեցնել կրակը Ղարաբաղում ու բանակցել
ՆԱՏՕ-ն անհանգստացած է ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղ բնակչության շրջանում զոհերի առկայությամբ և կոչ է անում դադարեցնել կրակը ու բանակցել: Այս մասին երկուշաբթի հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը:
Սթոլթենբերգն աշխատանքային այցով գտնվում է Անկարայում։ Նա բանակցություններ է վարել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ։ Սպասվում է, որ նա կհանդիպի նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
«Մեզ շատ է մտահոգում իրավիճակը Ղարաբաղում։ Մենք տեսնում ենք, որ խաղաղ բնակիչներ են զոհվում։ Այս հակամարտությունը վտանգ է պարունակում բոլոր ուղղություններով, այդ թվում` էներգետիկայի: Սա շատ վտանգավոր իրավիճակ է ամբողջ տարածաշրջանի համար, այդ թվում՝ դաշինքի անդամների համար։ Մենք կոչ ենք անում հակամարտության բոլոր կողմերին դադարեցնել ռազմական գործողությունները և նստել բանակցությունների սեղանի շուրջ»,- Չավուշօղլուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։
orakarg.com
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian