Հոկտեմբեր 08, 2020 18:20 Asia/Tehran
  • Ադրբեջանը կորցնում է սուվերենությունը. Այնտեղ կարող են իշխանության գալ արմատական իսլամիստները. Տաթեւիկ Հայրապետյան

ՌԴ նախագահ Պուտինի հայտարարություններում ակնհայտ մեսիջ եմ նկատել, որ Ադրբեջանը օր առաջ պետք է դադարեցնի ռազմական գործողությունները, եւ Ադրբեջանի «կապրիզները», որ հայկական ուժերը, ԼՂ-ի(Արցախ) ՊԲ-ն պետք է դուրս գան Ղարաբաղից, ոչ մեկի համար ոչ ընդունելի է, ոչ ընկալելի։

Այս մասին, հոկտեմբերի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթեւիկ Հայրապետյանը։

«Մի բան է ընկալելի, որ պետք է լինի հրադադար եւ կառուցողական քննարկում։ Այս ձեւով, այս գործելաոճով Ադրբեջանը ոչ մի լավ բանի չի հասնի։ Նախ այդ երկիրը կորցնում է իր սուվերենությունը։ Բացի այդ, այնտեղ կարող են իշխանության գալ արմատական իսլամիստները։ Այդ երկիրը կանգնած է ծայրահեղ իսլամական պետության վերածվելու վտանգի առջեւ։

News.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio

 

Պիտակ