Հոկտեմբեր 14, 2020 09:00 Asia/Tehran
  • Բիշքեկում Ռազմական դրություն է հաստատվել

Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկի ոստիկանությունը հայտարարեց քաղաքում պարետային ժամ հայտարարելու մասին:

Հայտարարության մեջ նշվում է, որ պարետային ժամը գործելու է երեկոյան ժամը 10-ից առավոտյան 5-ը ՝ անվտանգության ապահովման և քաղաքացիների կյանքը պաշտպանելու համար:

Հաղորդման համաձայն` քաղաքում իրականացվում են պարեկային ժամի հետ կապված, ինչպես նաև անվտանգության միջոցառումներ` զինված ուժերի և  ոստիկանության աշխատակիցների կողմից հանցավոր և ծայրահեղական տարրերի ներթափանցումը  քաղաք կանխելու համար:

Ղրղզստանի խորհրդարանի փոխխոսնակ Աիդա Ղասեմ Ալիևան հայտարարել է, որ ընդդիմության ներկայացուցիչները վերանայել են իրենց ձայները և համաձայնության եկել վարչապետ Սադիր Ջաբարովի հետ:

2017թ. -ին Սադիր Ջաբարովը դատապարտվել էր 11 ու կես տարվա ազատազրկման ՝ ցույց կազմակերպելու և Իսսիկ-Կուլի շրջանի նահանգապետին պատանդ վերցնելու համար:

Ղրղզստանի քաղաքացիները, խորհրդարանական ընտրություններից հետո դուրս են եկել փողոցներ՝  բողոքելու ընտրությունների արդյունքների դեմ: ցույցերի ամսնակիցների և ոստիկանության միջև տեղի են ունեցել բախումներ:  

Պիտակ