Հոկտեմբեր 30, 2020 22:22 Asia/Tehran
  • Ադրբեջանն ու Հայաստանը կմասնակցեն ԱՊՀ երկրների ԶՈւ շտաբերի պետերի կոմիտեի նիստին

Ադրբեջանն ու Հայաստանը կմասնակցեն ԱՊՀ երկրների ԶՈւ շտաբերի պետերի կոմիտեի նիստին, որը տեղի կունենա ուրբաթ օրը Սամարղանդում (Ուզբեկստան)՝ Ռուսաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովի նախագահությամբ:

Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի Պաշտպանության նախարարությանը։

Նշվում է, որ նիստին նախատեսվում է Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի ռազմական պատվիրակությունների մասնակցությունը: «Նիստին կմասնակցեն նաև ԱՊՀ գործադիր կոմիտեի և ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարության պատվիրակությունները», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

«ԱՊՀ-ի մասնակից պետությունների ռազմական պատվիրակությունների ղեկավարները կքննարկեն պաշտպանության և անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող համագործակցության հարցերի համալիրը, ինչպես նաեւ կարծիքներ կփոխանակեն ԱՊՀ-ի երկրների սահմանների պարագծով ստեղծվող ռազմաքաղաքական իրադրության շուրջ», - հավելել են Պաշտպանության նախարարությունում:

Verel.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio

 

 

Պիտակ