Պուտինի հայտարարությունը Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին
https://parstoday.ir/hy/news/world-i128097-Պուտինի_հայտարարությունը_Ղարաբաղում_ռազմական_գործողությունների_դադարեցման_մասին
ՀՀ վարչապետ Փաշինյանի, Ադրբեջանական Հանրապետության նախագահ Ալիեւի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահի կողմից ստորագրվել է հայտարարություն, որում հայտարարվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ամբողջական հրադադարի եւ բոլոր ռազմական գործողությունների դադարեցման մասին՝ 2020թ. նոյեմբերի 10-ի 00 ժամ 00 րոպեից՝ Մոսկվայի ժամանակով։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 10, 2020 05:33 Asia/Tehran
  • Պուտինի հայտարարությունը Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին

ՀՀ վարչապետ Փաշինյանի, Ադրբեջանական Հանրապետության նախագահ Ալիեւի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահի կողմից ստորագրվել է հայտարարություն, որում հայտարարվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ամբողջական հրադադարի եւ բոլոր ռազմական գործողությունների դադարեցման մասին՝ 2020թ. նոյեմբերի 10-ի 00 ժամ 00 րոպեից՝ Մոսկվայի ժամանակով։

Ադրբեջանական Հանրապետությունը եւ Հայաստանի Հանրապետությունը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով եւ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության հետ կապող միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը:

Ներքին տեղահանված անձինք եւ փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք եւ հարակից տարածքներ՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վերահսկողության ներքո:

Իրականացվում է ռազմագերիների, այլ կալանավորված անձանց եւ մահացածների մարմինների փոխանակում:

Տարածաշրջանի բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերն ապաարգելափակվում են: Տրանսպորտային հաղորդակցությունների նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է, այդ թվում, Ռուսաստանի սահմանապահ ծառայության մարմինների օժանդակությամբ:

Ելնում ենք նրանից, որ ձեռք բերված պայմանավորվածությունները անհրաժեշտ պայմաններ կստեղծեն Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված ճգնաժամի երկարաժամկետ եւ լիարժեք լուծման համար` արդար հիմքերով եւ հայ ու ադրբեջանցի ժողովուրդների շահերից ելնելով։

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio