Ռուս խաղաղապահներով հինգ ինքնաթիռ է թռել Լեռնային Ղարաբաղ
https://parstoday.ir/hy/news/world-i128098-Ռուս_խաղաղապահներով_հինգ_ինքնաթիռ_է_թռել_Լեռնային_Ղարաբաղ
Ռուս խաղաղապահներով առաջին չորս Իլ-76 ինքնաթիռները Ուլյանովսկից ուղեւորվել են Լեռնային Ղարաբաղ: Այս մասին երեքշաբթի օրը հաղորդել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Նոյեմբեր 10, 2020 06:00 Asia/Tehran

Ռուս խաղաղապահներով առաջին չորս Իլ-76 ինքնաթիռները Ուլյանովսկից ուղեւորվել են Լեռնային Ղարաբաղ: Այս մասին երեքշաբթի օրը հաղորդել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում առաքելությունների տարածք ռուս խաղաղապահներ տեղափոխող Իլ-76 առաջին չորս ինքնաթիռները օդ են բարձրացել «Ուլյանովսկ-Վոստոչնի» օդանավակայանից: Օդանավերում գտնվում են խաղաղապահ ստորաբաժանման անձնակազմը, տրանսպորտային միջոցներ, զրահամեքենաներ եւ նյութական միջոցներ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ավելի ուշ հայտնի է դարձել հինգերորդ ինքնաթիռի մեկնելու մասին:

Պաշտպանության նախարարությունը հիշեցրել է, որ ընդհանուր առմամբ 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմեքենա եւ հատուկ տեխնիկա կտեղափոխվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղապահ զորակազմ տեղակայելու համար:

News.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio