Նոյեմբեր 26, 2020 12:25 Asia/Tehran

Չինաստանի նախագահը կարևորել է զորավարժությունների անցկացումը նախապես որոշված ​​ծրագրի համաձայն և զինված ուժերի կարողությունները բարձրացնելու նպատակով:

Չորեքշաբթի օրը կայացած նիստի ընթացքում, Սի Ցզինփինը երկրի զինված ուժերին հրահանգել է մինչև 2027 նախագծված պլանի համաձայն, դիմակայելով ԱՄՆ-ի բանակին, զորավարժություններ անցկացնել իրական ռազմաճակատի նման պայմաներում:

Ընդգծելով արդիական բանակի վերածվելու համար  գերարդիական տեխնոլոգիաների, հատկապես արհեստական ինտելեկտի կիրառման անհրաժեշտությունը, Չինաստանի նախագահն ասել է, որ  բանակի զորավարժությունները պետք է իրականացվի իրական պատերազմին նման պայմաններում:

Չինաստանի ռազմական կենտրոնական հանձնաժողովի նիստի ընթացքում  67-ամյա նախագահը կարևորել է նոր ասպարեզ դուրս գալու համար բանակի ամրապնդման անհրաժեշտությունը:

Սի Ցզինփինը հավելել է, որ այդ նպատակով, պետք է հիմնվեն ուսումնական կենտրոններ: 

Չինաստանի ռազմական ու տնտեսական կարողությունների ավելացումն անհանգստացնում է ԱՄՆ-ին:

Պիտակ