Լավրով. Ռուսաստանը ԵԱՀԿ երկրներից ակնկալում է ավելի մեծ աջակցություն ԼՂ հարցով պայմանավորվածություններին
Ռուսաստանը ԵԱՀԿ երկրներից ակնկալում է ավելի մեծ աջակցություն Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների լիարժեք դադարեցման հարցով պայմանավորվածություններին:
Այս մասին ասվում է ԵԱՀԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի մասնակիցներին ուղղված ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի տեսաուղերձում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Հակամարտությունների կարգավորման հարցում կազմակերպության ներուժը պահանջված է մնում: ԵԱՀԿ տարածքում ճգնաժամային իրավիճակների լուծման հարցով ձեռքբերված պայմանավորվածությունները պետք է մեծ աջակցություն ստանան մասնակից պետությունների կողմից, ինչը կնպաստի դրանց իրականացմանը: Դա ենք ակնկալում նաեւ Լեռնային Ղարաբաղում կարգավորման նկատմամբ: Գնահատում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի եռահամանախագահների միջեւ համագործակցությունը»,-ասել է Լավրովը
News.am
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio