Դեկտեմբեր 19, 2020 12:08 Asia/Tehran
  • ԱՊՀ երկրները հաստատել են մինչև 2025թ-ը ռազմական համագործակցության հայեցակարգը

Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) անդամ երկրները հաստատել են մինչեւ 2025 թվականը ռազմական համագործակցության հայեցակարգը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով կազմակերպության պաշտոնական կայքը, համապատասխան որոշումն ընդունվել Է ԱՊՀ պետությունների ղեկավարների կողմից:

Փաստաթղթի համաձայն ՝ ռազմական համագործակցության առանցքային նպատակը պաշտպանության և ռազմական անվտանգության ոլորտում ԱՊՀ երկրների փոխգործակցության կայուն դինամիկայի պահպանումն է ՝ ի շահ մասնակիցների և, ընդհանուր առմամբ, համագործակցության կայուն եւ ներդաշնակ զարգացման ապահովման: «Որպես ռազմական համագործակցության առաջնահերթություններ՝ սահմանվել են բարիդրացիական հարաբերությունների պահպանումը, վստահության միջոցների ամրապնդումը, ազգային զինված ուժերի զարգացմանը նպաստելը, համատեղ եւ ազգային անվտանգության ապահովումը:

Փոխգործակցության գերակա ուղղությունների թվում են ռազմական, ռազմաքաղաքական, ռազմատեխնիկական եւ ռազմա-հումանիտար ոլորտները, միջազգային ահաբեկչությանը եւ ռազմական բնույթի այլ ժամանակակից մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդելը, ռազմական կրթությունը, զինվորական կադրերի պատրաստումը եւ ռազմագիտության զարգացումը, խաղաղապահ գործունեությունը, սոցիալ-իրավական ոլորտը»,- նշված է փաստաթղթում:

Ըստ փաստաթղթի՝ ռազմական համագործակցության խնդիրները կարող են ճշգրտվել ՝ հաշվի առնելով ԱՊՀ երկրների ազգային զինված ուժերի զարգացման պահանջները, իսկ ռազմական համագործակցության զարգացման հիմնական ձեւերը կարող են լրացվել ՝ կախված փոխգործակցության կոնկրետ ուղղությունների առանձնահատկություններից:

Բացի այդ, կազմակերպչական և իրավական մեխանիզմը թույլ է տալիս շահագրգիռ անդամ պետություններին, դիտորդ երկրներին և գործընկերներին միանալ բազմակողմ ռազմական համագործակցությանը եւ մասնակցել միջոցառումներին:

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio

 

 

 

Պիտակ