Դեկտեմբեր 19, 2020 18:19 Asia/Tehran
  • ԱՊՀ երկրների գագաթնաժողովում քննարկվել են  Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի զարգացումները

ԱՊՀ երկրների ղեկավարները քննարկել են կորոնավիրուսի պատվաստանյութի մշակման նախաձեռնությունները և Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի զարգացումները:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ԱՊՀ  երկրների վիրտուալ գագաթնաժողովում ԱՊՀ երկրների ղեկավարները մտքեր են փոխանակել նաև անվտանգության հարցերի և այս երկրների հետագա ինտեգրման հարցերի վերաբերյալ:

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Հարավային Կովկասում զարգացումների և Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի շուրջ Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության վերաբերյալ ասել է, որ Ռուսաստանի խաղաղապահ ուժերը բոլոր ջանքերը գործադրում են տարածաշրջանում խաղաղությունը պահպանելու համար:

Պուտինը հավելել է, որ Ռուսաստանը կորոնավիրուսի պատվաստանյութը կտրամադրի ԱՊՀ անդամ երկրներին:

Այս վիրտուալ հանդիպմանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ավարտված է համարել:

Անկախ Պետությունների Համագործակցությունը ստեղծվել է Խորհրդային Միության փլուզումից հետո, 1991 թվականի դեկտեմբերի 21-ին:

Հայաստանը, Ուզբեկստանը, Բելառուսը, Տաջիկստանը, Ռուսաստանը, Ղրղըզստանը, Ղազախստանը, Մոլդովան և Թուրքմենստանը հանդիսանում են Անկախ Պետությունների Համագործակցության անդամ երկրներն են:

Պիտակ