Դեկտեմբեր 19, 2020 22:01 Asia/Tehran
  • Կոմերսանտը՝ Իլհամ Ալիեւի մասին. Բաքվեցի էմիսար, որի բենեֆիսը տեղի է ունեցել ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ

«Կոմերսանտ» ռուսական պարբերականը հրապարակել է հոդված ԱՊՀ անդամ երկրների գագաթնաժողովի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի երկար խոսքի մասին:

Պարբերականի հատուկ թղթակից Անդրեյ Կոլեսնիկովը նշել է հոդվածում, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարգելի պատճառով չի մասնակցել գագաթնաժողովին:

Ընդ որում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը բավականին ակտիվ էր եւ ելույթ էր ունեցել գրեթե 1-ժամանոց խոսքով:

«Հաղթողը, ըստ երեւույթին, հաճույքով կմասնակցեր միեւնույն եթերում պարտվածի հետ»,-նշել է հոդվածի հեղինակը՝ ընդգծելով, որ Ալիեւնը «երկու հարյուր տոկոսով» օգտագործել է տոնախմբությամբ լի ելույթը կյանքի կոչելու եզակի հնարավորությունը:

Կոլեսնիկովի խոսքով՝ անսպասելի էր, որ Իլհամ Ալիեւը սկսել էր պաշտպանել Նիկոլ Փաշինյանին հայ ժողովրդի զայրույթից:

«Այժմ Հայաստանում դարձյալ լարված իրավիճակ է… Ես ոչինչ չեմ մեկնաբանի… Քանի որ Հայաստանի վարչապետը չի մասնակցում մեր նիստին… Միակը, որ կասեմ, դա այն է, որ ջախջախված բանակը Փաշինյանի բանակը չէր: Դա 20 տարի շարունակ Քոչարյանի եւ Սարգսյանի ստեղծած բանակն էր: Եւ մեր քաղաքները ոչնչացրել է ոչ թե Փաշինյանի բանակը: Նա չի տվել այդպիսի հրահանգներ: Այդտեղ ոչնչացնելու ոչինչ չկար… Այդ մարդիկ 20 տարի մասնակցել են մեր նիստերին… Ինձ հետ վարել են բանակցություններ երկար տարիներ շարունակ… Փաշինյանն ինքը չի հասցրել ոչինչ ստեղծել: Մենք ջախջախել ենք նրանց բանակին»,-մեջբերել է նա Ալիեւի խոսքերը:

«Դժվար է ասել՝ ինչ ձեռքբերում է գրանցել Ադրբեջանի նախագահը: Սակայն, եթե նա ցանկանար, որ հայերը վերջնականապես ատեին իրենց վարչապետին, ապա հենց այդ խոսքերը նա պետք է ասեր: Թշնամին չի ոչնչացրել պարտվածին, այլ պաշտպանել է նրան: Ամեն ինչ պարզ է այդ պարտվածի հետ… Հայաստանի հենց այդպիսի առաջնորդ է պետք հաղթողին: Այո, Նիկոլ Փաշինյանին կարող են անիծել նոր ուժով»,-նշում է հոդվածի հեղինակը:

News.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio

 

Պիտակ