ԵԱՀԿ նախագահությունն անցել է Շվեդիային
(last modified Fri, 01 Jan 2021 16:05:23 GMT )
Հունվար 01, 2021 19:35 Asia/Tehran
  • ԵԱՀԿ նախագահությունն անցել է Շվեդիային

Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության նախագահությունն անցել է Շվեդիային:

ԵԱՀԿ շրջանակներում մեկամյա մանդատ ստացած Շվեդիան կփոխարինի Ալբանիային: Առաջիկա 12 ամիսների ընթացքում Ստոկհոլմը կվերահսկի Եվրոպայում խաղաղության եւ կայունության ապահովումը` ընտրություններում դիտորդության, հիմնարար ազատությունների աջակցության եւ փոքրամասնությունների պաշտպանության, ինչպես նաեւ մարդկանց մաքսանենգության եւ ահաբեկչության դեմ պայքարի միջոցով:

ԵԱՀԿ-ն միավորում է Հյուսիսային Ամերիկայի, Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի 57 երկիր: Կազմակերպության գլխավոր գրասենյակը եւ քարտուղարությունը գտնվում են Վիեննայում: Գերմանացի դիվանագետ Հելգա Շմիդը 2020 թվականի դեկտեմբերի 4-ին ընտրվել է Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության նոր գլխավոր քարտուղար:

1in.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio

 

 

Պիտակ