ԵԱՀԿ գործող նախագահն առաջնահերթությունների շարքում նշել է ԼՂ հակամարտության կարգավորումը
(last modified Thu, 14 Jan 2021 13:28:47 GMT )
Հունվար 14, 2021 16:58 Asia/Tehran
  • ԵԱՀԿ գործող նախագահն առաջնահերթությունների շարքում նշել է ԼՂ հակամարտության կարգավորումը

ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն Մշտական խորհրդին ներկայացված առաջնահերթությունների շարքում նշել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ԵԱՀԿ պաշտոնական կայքը:

«Տարածաշրջանային հակամարտությունների կարգավորումը մնում է մեր գլխավոր առաջնահերթությունը»,- ասել է Լինդեն՝ նշելով Լեռնային Ղարաբաղի, Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի, Բելառուսի շուրջ առկա ճգնաժամները:

2021թ. ԵԱՀԿ-ում նախագահում է Շվեդիան:

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio

 

 

Պիտակ