«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. ԵԱՀԿ Մինսկի խումբը կակտիվացնի իր գործողությունները
ԵԱՀԿ Մինսկի խումբը կակտիվացնի իր գործողությունները:
«ԼՂ-ի (Արցախի Հանրապետության) կարգավիճակի հարցը չէր կարող լուծվել հրադադարի վերաբերյալ եռակողմ հայտարարությամբ, քանի որ առողջ տրամաբանության մեջ չի տեղավորվում որեւէ հատուկ կարգավիճակով Արցախի ներառումն Ադրբեջանի կազմում: Հրադադարի հաստատման բանակցությունների ընթացքում այդ թեզի պնդման դեպքում հայկական կողմի համար նախընտրելի կլիներ մինչեւ վերջ պատերազմելը, քանի որ Արցախի ժողովուրդը Ադրբեջանի կազմում որեւէ կարգավիճակով չի կարող բնականոն կյանքով ապրել: Նույնիսկ խորհրդային «երջանիկ» կոմունիզմի եւ «ժողովուրդների բարեկամության» տարիներին պարբերաբար դրսեւորվել է ադրբեջանցիների անհանդուրժող վերաբերմունքը հայերի նկատմամբ, ինչը մասշտաբային բնույթ ստացավ ԽՍՀՄ-ի փլուզման առաջին իսկ ազդակի ստացվելուն պես:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի դեմ էին արտահայտվում Թուրքիան եւ Ադրբեջանը, սակայն սպասվում է, որ այդ դիրքորոշումից հետնահանջ կլինի: Վերջիններիս նման կեցվածքը մեծապես պայմանավորված էր Թուրքիա-Ֆրանսիա հարաբերությունների լարումով: Այս խոչընդոտը կարծես թե վերացման միտում ունի, ինչը հիմնավորվում է Ֆրանսիայի նախագահի նամակով, որով վերջինս Թուրքիայի ղեկավարին առաջարկում է հանդիպել եւ քննարկել երկու երկրի հարաբերությունները: Սպասվում է, որ այդ հարաբերությունների մեղմման համատեքստում Թուրքիան, հետեւաբար, նաեւ Ադրբեջանը կմեղմեն իրենց կոշտ դիրքորոշումը Մինսկի խմբի ձեւաչափի վերաբերյալ»:
Armenpress.am
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio