Google-ն աշխատանքի արդյունավետության բարձրացման համար մտադիր է հետևել օգտատերերի դիմախաղին
https://parstoday.ir/hy/news/world-i13177-google_ն_աշխատանքի_արդյունավետության_բարձրացման_համար_մտադիր_է_հետևել_օգտատերերի_դիմախաղին
Google որոնողական հսկան արտոնագրել է ալգորիթմ, որը ճանաչում է օգտատիրոջ դեմքի արտահայտությունը նրա կողմից որոնողական հարցման արդյունքները ստանալուց հետո: Այս մասին հայտնում է The Next Web-ը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Ապրիլ 20, 2016 15:39 Asia/Tehran
  • Google-ն աշխատանքի արդյունավետության բարձրացման համար մտադիր է հետևել օգտատերերի դիմախաղին

Google որոնողական հսկան արտոնագրել է ալգորիթմ, որը ճանաչում է օգտատիրոջ դեմքի արտահայտությունը նրա կողմից որոնողական հարցման արդյունքները ստանալուց հետո: Այս մասին հայտնում է The Next Web-ը:

Ընկերության ինժեներների մտահղացմամբ՝ ծրագիրը պետք է օգտագործի ճակատային խցիկը և շարժական սարքի հնարավորությունները՝ օգտատիրոջ մարմնի ջերմաստիճանը և սրտի ռիթմը չափելու, ինչպես նաև նրա բիբերի լայնացումը, դեմքի կարմրումը, ցնցումները և թարթումները գրանցելու համար:

Դիմախաղի վերլուծության արդյունքում ընկերությունը ծրագրում է որոշել օգտատիրոջ բավարարության աստիճանը որոնողական հարցման արդյունքներից, ելնելով դրանից՝ շտկել իր աշխատանքը շարժական սարքերում։