Ռազմական դոկտրինի հարցով ԵԱՀԿ-ի սեմինարը 30 տարում առաջին անգամ կանցկացվի առանց ՌԴ-ի մասնակցության
(last modified Tue, 09 Feb 2021 16:20:13 GMT )
Փետրվար 09, 2021 19:50 Asia/Tehran
  • Ռազմական դոկտրինի հարցով ԵԱՀԿ-ի սեմինարը 30 տարում առաջին անգամ կանցկացվի առանց ՌԴ-ի մասնակցության

Ռազմական դոկտրինի հարցով ԵԱՀԿ-ի սեմինարը 30 տարում առաջին անգամ կանցկացվի առանց ՌԴ-ի մասնակցության, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Ինչպես հայտնել է ռազմական անվտանգության եւ սպառազինությունների հսկողության հարցերով բանակցություններին ՌԴ պատվիրակության ղեկավար Կոնստանտին Գավրիլովը, ՌԴ ՊՆ-ն հրաժարվել է սեմինարից՝ կապված այն բանի հետ, որ ՆԱՏՕ-ի ընդլայնումը մեկնաբանվում է որպես Ռուսաստանին զսպում:

Փետրվարի 9-10-ը օնլայն ռեժիմով կայանալիք սեմինարի կազմակերպիչն ԱՄՆ-ն է: Սեմինարն անցկացվում է 5 տարին մեկ:

Վերջերս ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը իր ելույթներից մեկում դաշինքի դաշնակիցներին կոչ է արել մեծացնել պաշտպանական ծախսերը, ինչը, նրա կարծիով, պայմանավորված է Ռուսաստանի եւ Չինաստանի գործողություններով, ինչպես նաեւ ահաբեկչությամբ:

news.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio

 

 

Պիտակ