Ադրբեջանում Գերմանիայի դեսպան. Գերմանիան կարծում է, որ անհրաժեշտ է կրկին վերականգնել Մինսկի խմբի ջանքերը
(last modified Thu, 11 Feb 2021 13:17:45 GMT )
Փետրվար 11, 2021 16:47 Asia/Tehran
  • Ադրբեջանում Գերմանիայի դեսպան. Գերմանիան կարծում է, որ անհրաժեշտ է կրկին վերականգնել Մինսկի խմբի ջանքերը

Ադրբեջանում Գերմանիայի դեսպան Վոլֆգանգ Մանինգը Turan-ին տված հարցազրույցում մի շարք ուշագրավ հայտարարություններ է արել:

Ադրբեջանում Գերմանիայի Դեսպանը, մասնավորապես, հայտարարել է, որ Գերմանիան դեմ է հակամարտության ուժային լուծմանը, եւ հիշեցրել Բեռլինի` կողմերին ուղղված կոչերը հումանիտար զինադադարի ռեժիմի պահպանման մասին` միջազգային մարդասիրական օրենսդրության համաձայն: Այդ դրույթներն արտացոլված են 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության մեջ, որը հումանիտար հարցերի լուծում է նախատեսում Լեռնային Ղhարաբաղի տարածաշրջանում: «Այս կապակցությամբ մենք ողջունում ենք 2020 թվականի նոյեմբերին ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք կարող են օգնել լուծել այս խնդիրները եւ հիմք դնել հակամարտության կողմերի հաշտեցմանը»,- ասաց դիվանագետը:

Գերմանիան կարծում է, որ անհրաժեշտ է կրկին վերականգնել Մինսկի խմբի ջանքերը` այս կամ այն պայմանավորվածությունների իրագործումն ապահովելու համար: Դեսպանը նշեց, որ Գերմանիան` որպես Մինսկի խմբի անդամ, դեռ կարծում է, որ ԵԱՀԿ-ի` որպես անվտանգության կազմակերպության ջանքերն անհրաժեշտ են առկա խնդիրները հաղթահարելու եւ դրանց լուծման ուղիներ գտնելու համար: «Մենք կցանկանայինք, որպեսզի Հարավային Կովկասի բոլոր երկրներն ընդհանուր գոտի դառնան, բարեկեցիկ երկրներ, որոնք տնտեսական ինտեգրում ունեն եվրոպական երկրների հետ:

news.am

Պիտակ