Մոսկվան դրական է գնահատել ՀԳՀԾ-ի շուրջ ստեղծված իրավիճակը
https://parstoday.ir/hy/news/world-i134380-Մոսկվան_դրական_է_գնահատել_ՀԳՀԾ_ի_շուրջ_ստեղծված_իրավիճակը
ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցչի տեղակալը դրական է գնահատել Իրանի միջուկային համաձայնագրի շուրջ ստեղծված իրավիճակը: Այս մասին հաղորդում է Թասնիմ լրատվական գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 25, 2021 13:03 Asia/Tehran
  • Մոսկվան դրական է գնահատել ՀԳՀԾ-ի շուրջ ստեղծված իրավիճակը

ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցչի տեղակալը դրական է գնահատել Իրանի միջուկային համաձայնագրի շուրջ ստեղծված իրավիճակը: Այս մասին հաղորդում է Թասնիմ լրատվական գործակալությունը:

ՄԱԿ-ում  ՌԴ-ի մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին Նյու Յորքում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է. «Մոսկվան դրական է գնահատում ՀԳՀԾ-ի շուրջ ստեղծված իրավիճակը և այս պայմաններում ամենակարևոր քայլը համարում է Միացյալ Նահանգների՝  ՀԳՀԾ վերադառնալու մեխանիզմի ստեղծումը»:

«Ռուսաստանը հույս ունի, որ ԱՄՆ-ն կփորձի  իրատեսորեն ընկալել ՀԳՀԾ-ի կարևորությունը և կվերադառնա միջուկային գործարք», -ասել է Պոլյանսկին:

Նա ընդգծել է.«ՀԳՀԾ-ի լիարժեք իրականացումը նշանակում է «ճշգրիտ և լուրջ ժամկետի շրջանակ», և համաձայնագրում  փոփոխություն մտցնելու ցանկացած քննարկում կլինի ապակառուցողական քայլ»:

Իրանը և ՄԱԳԱՏԷ-ն կիրակի օրը համաձայնության եկան   լրացուցիչ արձանագրության իրագործումը լիովին դադարեցնելու շուրջ: