Մարտ 08, 2021 09:22 Asia/Tehran
  • Ամերիկյան ռումբերի և հրթիռների անձրևն աշխարհի մարդկանց վրա

Ամերիկյան կայքի համաձայն՝ 2001 թվականից սկսած, ԱՄՆ-ն 326 հազար ռումբ և հրթիռ է նետել ամբողջ աշխարհի մարդկանց վրա:

Ամերիկյան New Age կայքի հաղորդմամբ, 2001 թվականից մինչև 2019 թվականն ամերիկյան կործանիչները 326 հազար հրթիռ և ռումբ են արձակել աշխարհի երկրների ուղղությամբ: ԱՄՆ ռազմաօդային ուժերի տվյալներով, Իրաքին և Սիրիային բաժին է ընկել 152 հազար ռումբ և հրթիռ:

Հաղորդման համաձայն,  վերջին 20 տարիների ընթացքում ԱՄՆ ՌՕՈւ-ն օրական կիրառել է միջինը 42 ռումբ և հրթիռ, որոնցից 20-նն Աֆղանստանի դեմ: 

Սակայն այս թիվը լիարժեք չէ, քանի որ այն չի ներառում ուղղաթիռներով գրոհները, ինչպես նաև հազարավոր օդային գործողությունները և սխալ ռմբակոծությունները:

Մյուս կողմից, Միացյալ Նահանգներն աշխարհում զենքի ամենախոշոր արտահանողն է և Սաուդյան Արաբիայի և մի շարք այլ բռնատիրական կառավարությունների զենքի հիմնական մատակարարը:

Պիտակ