ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարներն առկա ձևաչափով նիստ կանցկացնեն Բրյուսելում
ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարներն առկա ձևաչափով նիստ կանցկացնեն Բրյուսելում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է ՆԱՏՕ-ի պաշտոնական ներկայացուցիչ Օանա Լունգեսկուն:
«Այս տարի առաջին անգամ, մարտի 23-24-ը Արտաքին գործերի նախարարներն առկա ձևաչափով կհանդիպեն ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում»,- նշել է Օանան, հայտնելով, որ նիստը կնախագահի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը:
Ավելի վաղ արևմտյան լրատվամիջոցները հայտնել էին, որ ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենը կայցելի Բրյուսել, մասնակցելու ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների նիստին և բանակցություններ վարելու եվրոպացի գործընկերների հետ:
Armenpress.am
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio