ԱԳՆ ղեկավար. Ադրբեջանում պահվող հայ զինվորները չեն համարվում ռազմագերիներ
(last modified Tue, 16 Mar 2021 08:26:24 GMT )
Մարտ 16, 2021 11:56 Asia/Tehran
  • ԱԳՆ ղեկավար. Ադրբեջանում պահվող հայ զինվորները չեն համարվում ռազմագերիներ

Ադրբեջանը կատարում է եռակողմ պայմանագրին համապատասխան իր պարտավորությունները և բոլոր ռազմագերիներին վերադարձրել է Հայաստան:

  Ինչպես հաղորդում է Armenia.Az- ը, այս մասին ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Ան Լինդեի Ադրբեջան կատարած աշխատանքային այցի ընթացքում համատեղ մամուլի ասուլիսի շրջանակներում ասել է՝ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը:

 Բայրամովը նշել է, որ ներկայումս Ադրբեջանում պահվող հայերը չեն համարվում ռազմագերիներ. «Ես կցանկանայի մեկ անգամ ևս մեկնաբանել ռազմագերիների փոխանակման հարցը: Ադրբեջանական կողմը՝ եռակողմ հայտարարությանը համապատասխան հակառակ կողմին է հանձնել բոլոր ռազմագերիներին: Եվ նրանց թիվը շատ ավելի է, քան ռազմագերիների թիվը, որոնք Հայաստանը հանձնել է Ադրբեջանին: Նշեմ, որ ներկայումս Ադրբեջանում պահվող հայերը չեն համարվում ռազմագերիներ: Նրանք անձինք են, ովքեր նոյեմբերի 26-ին ռազմական գործողությունների դադարեցումից հետո՝ Հայաստանից ապօրինի կերպով ուղարկվել են Ադրբեջանի տարածք: Նրանք հանցագործություններ են կատարել՝ սպանելով ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմական անձնակազմի: Ադրբեջանը նրանց նկատմամբ քննչական միջոցառումներ է ձեռնարկում օրենսդրության համապատասխան: Որպեսզի դա չկրկնվի, կարևոր է պահպանել եռակողմ հայտարարությունը:

Armenia.az

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio

 

 

Պիտակ