Սև ծովում շարունակվում են ՆԱՏՕ-ի և Վրաստանի համատեղ վարժանքները
https://parstoday.ir/hy/news/world-i136102-Սև_ծովում_շարունակվում_են_ՆԱՏՕ_ի_և_Վրաստանի_համատեղ_վարժանքները
ՆԱՏՕ-ի և Վրաստանի միջև Սև ծովում ընթացող համատեղ վարժանքները շարունակվում են: Վարժանքներին ներգրավված են չորս ռազմանավից բաղկացած ՆԱՏՕ-ի նավախումբը և Վրաստանի առափնյա պահպանության ուժերը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մարտ 18, 2021 08:34 Asia/Tehran
  • Սև ծովում շարունակվում են ՆԱՏՕ-ի և Վրաստանի համատեղ  վարժանքները

ՆԱՏՕ-ի և Վրաստանի միջև Սև ծովում ընթացող համատեղ վարժանքները շարունակվում են: Վարժանքներին ներգրավված են չորս ռազմանավից բաղկացած ՆԱՏՕ-ի նավախումբը և Վրաստանի առափնյա պահպանության ուժերը:

ՆԱՏՕ-ի նավախումբը, որը Սև ծով է մուտք գործել մարտի 15-ին, ծովակալ Մանուել Ագիրե Ալդերջիայի ղեկավարությամբ, բաղկացած է Իսպանիայի CRISTOBAL COLON, Ռումինիայի REGINA MARIA, Թուրքիայի KEMALREIS  և Բուլղարիայի SMELI նավերից:

Նավախմբի մուտքը Սև ծով, իրականացվել է  Վրաստանի նավատորմի և ՆԱՏՕ-ի անդամ երկրների միջև փոխգործակցության մակարդակի բարձրացման նպատակով:

Վրաստան-ՆԱՏՕ հարաբերությունները հաստատվել են նախկին ԽՍՀՄ փլուզումից մեկ տարի անց ՝ 1992 թվականին: 1994-ին Վրաստանը, մի քանի այլ նորանկախ երկրների հետ, միացավ ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին: