Մակրոնի անհիմն հայտարարությունը՝ ՀԳՀԾ-ի վերաբերյալ
https://parstoday.ir/hy/news/world-i136174-Մակրոնի_անհիմն_հայտարարությունը_ՀԳՀԾ_ի_վերաբերյալ
Անտեսելով եվրոպական երկրների կողմից իրենց պարտավորությունների նկատմամբ անհավատարմությունը, Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ Իրանը խախտել է ՀԳՀԾ-ն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 19, 2021 05:18 Asia/Tehran
  • Մակրոնի անհիմն հայտարարությունը՝ ՀԳՀԾ-ի վերաբերյալ

Անտեսելով եվրոպական երկրների կողմից իրենց պարտավորությունների նկատմամբ անհավատարմությունը, Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ Իրանը խախտել է ՀԳՀԾ-ն:

Ելիսեյան պալատում Իսրայելի նախագահ Ռյուվեն Ռիվլինի հետ հանդիպման ժամանակ, Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Փարիզը ցանկանում է, որպեսզի ՀԳՀԾ-ն վերակենդանանա, և Իրանը պետք է դադարի խախտել համաձայնագիրը:

Մակրոնն այս հայտարարությունն արել է, անտեսելով այն հանգամանքը, որ ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալը և դրա հետևանքներն ինչպես նաև եվրոպական երկրների կողմից իրենց պարտավորությունների նկատմամբ անհավատարմությունն այս համաձայնագրի լիարժեք գործադրման ամենակարևոր խոչընդոտներն էին:

Ֆրանսիան, Բրիտանիան և Գերմանիան, 2015թ Իրանի հետ կնքված միջուկային համաձայնության եվրոպական անդամներն են: Ըստ այդ համաձայնագրի, միջուկային գործունեության պատրվակով Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները պետք է չեղարկվեին՝ Թեհրանի կողմից միջուկային ծրագրում որոշակի սահմանափակումներ մտցնելու դիմաց, ինչը սակայն տեղի չունեցավ: