Մարտ 24, 2021 12:36 Asia/Tehran
  • Պեկինը նախազգուշացրել է Եվրոպային

«Ֆարս» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Չինաստանի ԱԳՆ խոսնակ Հուա Չունյինգը երեքշաբթի օրը եվրոպական երկրներին սպառնացել է համագործակցության դադարեցմամբ:

Արձագանքելով վերջերս ԵՄ ոկղմից սահմանված պատժամիջոցներին, նա ասել է. «Պատժամիջոցներ կիրառելու դեպքում, ԵՄ-ն չի կարող ակնկալել, որ կարող է համագործակցել Չինաստանի հետ: Դա հնարավոր չէ»:

Երկուշաբթի օրը, ինչպես հաղորդել են արևմտյան լրատվամիջոցները, վերջին 32 տարիների ընթացքում աննախադեպ քայլով, ԵՄ-ն պատժամիջոցներ է կիրառել Չիաստանի մի կազմակերպության  և չորս պետական ​​պաշտոնյաների նկատմամբ՝ «մարդու իրավունքների ոտնահարումների պատճառով»: 

Ի պատասխան պատժամիջոցների, Չինաստանի կառավարությունը պատժամիջոցներ է սահմանել միության 10 բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև եվրոպական մի շարք ընկերությունների ու կառույցների նկատմամբ:

Պիտակ