Մարտ 24, 2021 18:41 Asia/Tehran
  • Հյուսիսային Կորեան քննադատել է ԵՄ-ի կողմից այդ երկրի դեմ սահմանված պատժամիջոցները

Փհենյանը Հյուսիսային Կորեայի դեմ ԵՄ պատժամիջոցներն անվանել է հիվանդագին քայլ:

Երեքշաբթի օրը, Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարարության խոսնակը մի հայտարարություն տարածելով ընդգծել է, որ Հյուսիսային Կորեայի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ ԵՄ պատժամիջոցները «զզվելի քաղաքական սադրանք և հիվանդագին մտածողության արդյունք են»:

Եվրոխորհուրդը երկուշաբթի օրը մարդու իրավունքները պաշտպանելու պատրվակով պատժամիջոցներ սահմանեց վեց երկրների, այդ թվում  Չինաստանի, Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի 12 քաղաքացիների  և չորս կազմակերպությունների դեմ:

Հյուսիսային Կորեայի պետական ​​անվտանգության նախարար Յունգ Կյունգ-Տաեկը, հանրային անվտանգության նախարար Ռի Յանգ-Գիլը և կենտրոնական դատախազությունը հայտնվել են ԵՄ պատժամիջոցների թիրախում:

Պիտակ