Մարտ 28, 2021 09:32 Asia/Tehran
  • Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել ամերիկյան ու կանադական մի քանի կազմակերպությունների և անձանց նկատմամբ

Ի պատասխան Սինցզյանի կապակցությամբ Պեկինի դեմ սահմանված պատժամիջոցների, Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել ամերիկյան ու կանադական մի քանի կազմակերպությունների և անձանց նկատմամբ:

Պատժամիջոցներ են սահմանվել ԱՄՆ երկու, Կանադայի մեկ քաղաքացու և մեկ կազմակերպության նկատմամբ:

Չինաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Պեկինը պատժամիջոցներ է սահմանելու Կրոնական ազատության միջազգային հանձնաժողովի նախագահ Գիլ Մանչինի և փոխնախագահ Թոնի Պերկինսի դեմ:

Պատժամիջոցի է ենթարկվել նաև Կանադայի խորհրդարանի անդամ, խորհրդարանի արտաքին գործերի և միջազգային զարգացման մշտական ​​հանձնաժողովի նախագահի տեղակալ Մայքլ Չանգին, ինչպես նաև ութ անդամ ունեցող, մարդու իրավունքների միջազգային   հանձնաժողովը:

Չինաստանի ԱԳՆ հայտարարության մեջ ասված է, որ վերջիններս պետք է դադարեցնեն Սինցզյանգի  հարցի քաղաքական շահարկումը,  Չինաստանի ներքին գործերին  միջամտությունը և զերծ մնան սխալ ճանապարհով գնալուց, քանի որ հակառակ դեպքում կտեսնեն դրա հետևանքները:

Պիտակ