Ուլյանով. ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի քննարկումները շատ կարգավորված էին ու պրոֆեսիոնալ
https://parstoday.ir/hy/news/world-i137332-Ուլյանով._ՀԳՀԾ_ի_համատեղ_հանձնաժողովի_քննարկումները_շատ_կարգավորված_էին_ու_պրոֆեսիոնալ
Միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչն ընդգծել է, որ պետք է համաձայնություն ձեռք բերել նախնական քայլերի համար, որոնք ուղղված կլինեն ՀԳՀԾ-ի վերականգնմանը և դրա համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 02, 2021 14:08 Asia/Tehran
  • Ուլյանով. ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի քննարկումները շատ կարգավորված էին ու պրոֆեսիոնալ

Միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչն ընդգծել է, որ պետք է համաձայնություն ձեռք բերել նախնական քայլերի համար, որոնք ուղղված կլինեն ՀԳՀԾ-ի վերականգնմանը և դրա համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը:

Անդրադառնալով ՀԳՀԾ-ի համատեղ նիստի անցկացմանն Ուլյանովը հայտարարել է  «ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի քննարկումները շատ կարգավորված էին ու պրոֆեսիոնալ: Դրանք առաջիկայում ևս կշարունակվեն: Մենք, կարծես, ճիշտ ուղու վրա ենք, սակայն սպասվող ճանապարհը բարդ է լինելու և մեծ ջանքեր է պահանջելու: Սակայն համաձայնագրի կողմերը կարծես պատրաստ են դրան»:

Ուրբաթ օրը, ԵՄ բարձրագույն ներկայացուցիչ  Ջոզեֆ Բորելի տեղակալ  Էնրիկե Մորայի նախագահությամբ և ԱԳ նախարարների քաղաքական հարցերով տեղակալների ու տնօրենների մակարդակով, Չինաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, ՌԴ-ի, Բրիտանիայի ու Իրանի ներկայացուցիչների ներկայությամբ, տեսակապի ձևաչափով անցկացվել է ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի 18-րդ նիստը: