ՆԱՏՕ-ն հայտարարել է Բալթիկ ծովի երկնքում ռուսական ինքնաթիռներ որսալու մասին
Էստոնիայում, Լիտվայում և Լեհաստանում գտնվող ՆԱՏՕ-ի կործանիչ ինքնաթիռները մի քանի անգամ բարձրացել են օդ՝ Բալթիկ ծովի երկնքում ռուսական կործանիչներ, ռմբակոծիչներ և հետախուզական ինքնաթիռներ որսալու նպատակով:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին ասված է ՆԱՏՕ-ի ռազմաօդային ղեկավարության տարածած հաղորդագրությունում:
«Մեր համակարգերը Բալթիկ ծովի երկնքում նկատել են անհայտ թռչող օբյեկտներ: Դրան ի պատասխան ուղարկվել են կործանիչներ, որպեսզի հնարավոր լինի որսալ և նույնականացնել մոտեցող ինքնաթիռները»,- ասված է հաղորդագրությունում:
ՆԱՏՕ-ում նշել են, որ որոշ ինքնաթիռներ հնարավոր չի եղել նույնականացնել, միաժամանակ նաև ներկայացված չի եղել թռիչքի ծրագիրը, ինչը կարող էր վտանգ ներկայացնել, այդ թվում քաղաքացիական ավիացիայի համար:
Armenpress.am
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio