Բուլղարիայի ռազմական գործարանում պայթյուն է որոտացել
https://parstoday.ir/hy/news/world-i13933-Բուլղարիայի_ռազմական_գործարանում_պայթյուն_է_որոտացել
Կենտրոնական Բուլղարիայի Կազանլիկ քաղաքի զենքի արտադրության գործարանում պայթյուն է որոտացել, երկու աշխատող է զոհվել:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Ապրիլ 25, 2016 16:07 Asia/Tehran
  • Բուլղարիայի ռազմական գործարանում պայթյուն է որոտացել

Կենտրոնական Բուլղարիայի Կազանլիկ քաղաքի զենքի արտադրության գործարանում պայթյուն է որոտացել, երկու աշխատող է զոհվել:

Վիրավորվածների կամ նոր պայթյունի վտանգի մասին տեղեկություններ չեն հաղորդում, փոխանցում է Reuters–ը:

Բուլղարիայի ՆԳՆ տվյալներով, միջադեպը կատարվել է երկրի զենքի արտադրության խոշորագույն գործարաններից մեկում վերանորոգման աշխատանքների ժամանակ: Պայթյունի հետեւանքով հրդեհ է սկսվել, որն արագ մեկուսացվել է:

Պայթյունի պատճառները պարզելու համար քննություն է սկսվել: