Մայիս 03, 2021 17:52 Asia/Tehran
  • Եվրամիությունում կանչել են Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցչին

«Ֆրանսպրես» լրատվական գործակալությունը հայտնում է, որ Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչը կանչվել է Բրյուսելում տեղակայված միության կենտրոնակայան:

գործակալության հաղորդման համաձայն, Եվրամիությունը կանչել է Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Վլադիմիր Չիժովին, Եվրախորհրդարանի պաշտոնյաների և խորհրդարանի անդամների նկատմամբ Մոսկվայի կողմից սահմանված պատժամիջոցների կապակցությամբ:

Ուրբաթ օրը Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Եվրախորհրդարանի խոսնակ Դեյվիդ Սասոլիի, ԵՄ յոթ անդամների և ԵՄ պաշտոնական կառույցների ներկայացուցիչների անուններն ընդգրկել են սև ցուցակում: 

 Եվրախորհրդարանը հինգշաբթի հակառուսական որոշում ընդունեց, որով կոչ է արվում բոյկոտել «Հյուսիսային հոսք-2» գազատարի նախագիծը,   պատժամիջոցներ սահմանել այդ երկրի  միջուկային ընկերություն դեմ ու դադարեցնել  համաշխարհային ֆինանսական   կապերը Ռուսաստանը հետ:

 

 

 

Պիտակ