ԵԱՀԿ գործող նախագահը կոչ է արել Բաքվին և Երևանին ավարտել գերիների փոխանակումը
ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն կոչ է արել ղարաբաղյան հակամարտության կողմերին շտապ ավարտին հասցնել գերիների և պահվող անձանց փոխանակման գործընթացը։ Այդ մասին նա գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում։
Նա ողջունել է Ադրբեջանի կողմից հայ 3 գերու ազատ արձակումը։
«Կոչ ենք անում կողմերին շտապ ավարտին հասցնել պահվող անձանց և բոլոր աճյունների վերադարձի գործընթացը՝ միջազգային հումանիտար իրավունքի պահանջներին համապատասխան: Մենք լիովին սատարում ենք ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին և կողմերին կոչ անում նրանց միջոցով հնարավորինս արագ վերսկսել քաղաքական գործընթացը»,-ասվում է Լինդեի գրառման մեջ։
Մայիսի 5-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) ողջունել են Ադրբեջանի կողմից 3 հայի ազատ արձակումը և կոչ արել կողմերին ամբողջությամբ և օպերատիվ կերպով ավարտին հասցնել բոլոր ձերաբկալվածների, պահվող անձանց փոխանակումը , ինչպես նաև աճյունների փոխանակումը։ Նրանք նաև հորդորել են պահպանել «ձերբակալվածների նկատմամբ մարդասիրական վերաբերմունք ապահովելու հանձնառությունները»։
ՀՀ ԱԳՆ տվյալներով` Ադրբեջանում մոտ 200 հայ գերի է պահվում, ըստ իրավապաշտպանների` թիվը մոտ է 300-ի։ Մոտ 70-ը պատերազմից հետո վերադարձել է ՀՀ։ Առնվազն 19 գերի, որից 4-ը՝ կին, սպանվել է գերության մեջ։
Panarmenian.net
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio