Մայիս 14, 2021 19:14 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Ռուսաստանի դեմ Եվրամիության նոր հավակնությունը՝ Ուկրաինայի որոշ հատվածները բռնակցելու փորձ կատարելու կապակցությամբ

Եվրամիության ներկայացրած նոր փաստաթղթերի համաձայն, Կրեմլը փորձում է աստիճանաբար Ուկրաինայի արևելյան մասերը կցել Ռուսաստանին: Այդ փաստաթղթերի համաձայն, եվրամիությունը պնդում է, որ Կրեմլի գործողությունները, ներառյալ ապօրինի ընտրություններ կազմակերպելը և տեղի բնակիչներին անձնագրեր տրամադրելը, կատարվում են Կիևի կառավարության կողմից չվերահսկվող Ուկրաինայի արևելյան շրջանները Ռուսաստանին կցելու նպատակով:

Բրյուսելն այն պայմաններում է նման հայտարարություն կատարել Մոսկվայի դեմ, երբ Ռուսաստանը բազմիցս հերքել է Ուկրաինայի արևելքը բռնակցելու ցանկացած ծրագիր՝ շեշտելով, որ 2015 թվականի Մինսկի խաղաղության համաձայնությամբ, զգալի ինքնավարություն է շնորհվել Ուկրաինայի արևելյան շրջաններին:

Անցյալ ամսվանից, հրադադարի ռեժիմի կրկնակի խախտումների և Ուկրաինայի արևելքում նոր բախումների հավանականության պատճառով, ռուսական զորքերը տեղակայվել են Ուկրաինայի հետ սահմանային շրջաններում, և Մոսկվայի ու Կիևի միջև լարվածությունը սրվել է: Միևնույն ժամանակ, այն պատրվակ է դարձել ԱՄՆ-ի գլխավորած Արևմուտքի համար այս ճգնաժամում միջամտության կատարելու համար:

Հաշվի առնելով Եվրոպայի և ԱՄՆ-ի զուգամերձությունը Ջո Բայդենի նախագահության սկզբից, Ուկրաինայի ճգնաժամի հարցով Եվրամիությունն հանդես է եկել ամերիկամետ դիրքորոշմամբ, և վերջին ամիսներին Ռուսաստանի և ԵՄ-ի միջև լարվածությունը հասել է աննախադեպ մակարդակի: Անդրադառնալով Ուկրաինայի արևելքում տիրող ճգնաժամին՝ միջազգային հարցերի փորձագետ՝ Շաաիբ Բահմանն ասել է. «Եվրոպական երկրները պետք է զգույշ լինեն, որպեսզի չմտնեն ԱՄՆ-ի խաղի մեջ և չմտածեն, որ այս անգամ ամերիկացիները լիովին կաջակցեն իրենց»:

Հաշվի առնելով Մոսկվա-Բրյուսել հարաբերություններում սրվող լարվածությունը, Եվրամիությունն իր վերջին փաստաթղթում նախանշել է այն տարբերակները, որոնք այդ միությունը կարող է օգտագործել ռուսական ագրեսիայի դեմ Ուկրաինայի դիմադրությունը ուժեղացնելու համար: Դրանք ներառում են Ռուսաստանից կախվածությունը թուլացնելու համար էներգետիկ անվտանգության ամրապնդումը, Ղրիմի և Դոնբասի որոշ հատվածների բնակիչներին տրված ռուսական անձնագրերի ճանաչումը կանխելու համար ջանքերի ակտիվացում, ինչպես նաև Ուկրաինայի մասնակցությունը ԵՄ-ի որոշ նախագծերին:

Այժմ Եվրամիությունը և նրա անդամ պետությունները, ՆԱՏՕ-ի շրջանակում, Սև և Բալթիկ ծովերում և Արևելյան Եվրոպայում ռազմական գործողություններ ու զորավարժություններ անցկացնելուց բացի, կարևորում են տարբեր պատրվակներով Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ակտիվացումը:

Չնայած Գերմանիան Եվրոպա գազի արտահանման հարցում, հատկապես «Հյուսիսային հոսք 2»  գազատարի նախագծի իրականացման գործընթացում, որպես Ռուսաստանի գլխավոր գործընկեր դեմ է Եվրամիության քայլերին, սակայն Բրյուսելը ցանկանում է կրճատել հարաբերությունները Մոսկվայի հետ:

Այս կապակցությամբ Եվրախորհրդարանը վերջերս բանաձև է ընդունել, որով կոչ է արվում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ և հեռացնել Ռուսաստանին Swift  ֆինանսական ցանցից, ինչը կարող է Խափանել «Հյուսիսային հոսք 2»  նախագծի իրագործումը:

Միևնույն ժամանակ, Ռուսաստանի ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիին աջակցելու պատրվակով և նրան ազատ արձակելու պահանջով, Եվրամիության միջամտողական մոտեցումը Ռուսաստանի ներքին հարցերում, իջեցրել է ԵՄ-Ռուսաստան հարաբերությունների մակարդակը և նույնիսկ Բրյուսելն այդ հարցով սպառնացել է Մոսկվային: ԵՄ թշնամական մոտեցումը կարող է հարուցել Ռուսաստանի հակազդեցությունը և սրել լարվածությունը Բրյուսելի և Մոսկվայի միջև:

Պիտակ