Պուտինը վավերացրեց Ղազախստանի հետ ռազմական համագործակցության պայմանագիրը
(last modified Wed, 26 May 2021 11:13:07 GMT )
Մայիս 26, 2021 15:43 Asia/Tehran
  • Պուտինը վավերացրեց Ղազախստանի հետ ռազմական համագործակցության պայմանագիրը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վավերացրել Է Ռուսաստանի եւ Ղազախստանի միջեւ ռազմական համագործակցության պայմանագիրը, որը Նուր-Սուլթանում ստորագրվել Է 2020 թվականի հոկտեմբերի 16-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Համապատասան փաստաթուղթը հրապարակվել Է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետ-պորտալում: Ինչպես ճշտվել Է ավելի վաղ, պայմանագիրն ստորագրվել Է 1994 թվականի մարտի 28-ի նմանօրինակ փաստաթղթի առանձին դրույթների հրատապության կորուստի կապակցությամբ:

Փաստաթղթում գրանցվում են «միջազգային-իրավական հիմունքներ, որոնք կանոնակարգում են Ռուսաստանի եւ Ղազախստանի միջեւ ռազմական համագործակցության միջոցառումների կատարումը եւ դրանց իրագործման ձեւերը»:

«Պայմանագրի իրագործման հարցով կողմերի լիազորված մարմիններ են հանդիսանում Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը եւ Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը»,-ավելի վաղ ճշտվել Է փաստաթղթին կից պարզաբանական գրության մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio