Մայիս 28, 2021 19:21 Asia/Tehran
  • Թուրքիայում ահաբեկչական հարձակում է կանխվել

Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է կասկածյալի՝ նախքան ահաբեկչական գործողություն իրականացնելը:

Ահաբեկիչը, որը պատրաստվում էր ահաբեկչական գործողություն իրականացնել ավտոմեքենայի վրա ամրացված ռումբով, ուրբաթ  վաղ առավոտյան ձերբակալվել է հակաահաբեկչական ոստիկանության ուժերի կողմից Դիարբեքիր նահանգում՝ բանակի 8-րդ ավիաբազայի մոտակայքում:

Այդ անձը փորձում էր գործի դնել փոքր ինքնաշեն պայթուցիկ սարքը՝ անվտանգության ուժերից փախչելիս:

Ձերբակալված անձի ինքնությունն ու գաղափարական կողմնորոշումները դեռ հայտնի չեն:

Պիտակ