Հունիս 06, 2021 09:37 Asia/Tehran
  • Թրյուդո. Կաթոլիկ եկեղեցին պետք է ընդունի բնիկ երեխաների զանգվածային գերեզմանի վերաբերյալ պատասխանատվությունը

Կանադայի վարչապետը կաթոլիկ եկեղեցուն կոչ է արել ստանձնել իր կողմից ղեկավարվող գիշերօթիկ դպրոցում 215 բնիկ երեխաների աճյունների հայտնաբերման կապակցությամբ:

Միևնույն ժամանակ, ՄԱԿ-ի մարդու իրավունքների փորձագետները Կանադայի կառավարությանը և Վատիկանին կոչ են արել լուրջ հետաքննություն անցկացնել զանգվածային գերեզմանի հայտնաբերման կապակցությամբ:

Փորձագետները Կանադայի կառավարությանը կոչ են արել նմանատիպ հետաքննություններ անցկացնել նաև բնիկների այլ դպրոցներիում:

Անցյալ շաբաթվա սկզբին Կանադայի հարավային Բրիտանական Կոլումբիայի Կամլուպսի գիշերօթիկ դպրոցում հայտնաբերվե  215 երեխայի մնացորդներ պարունակող զանգվածային գերեզման: Այս երեխաներից ոմանք ընդամենը երեք տարեկան էին:

Պիտակ