Հունիս 07, 2021 09:29 Asia/Tehran
  • Հռոմի  Ֆրանցիսկոս Պապն արձագանքել է Կանադայում բնիկ երեխաների զանգվածային գերեզմանի հայտնաբերմանը, սակայն ներողություն չի խնդրել

Կանադայի վարչապետի հայտարարությունից երկու օր անց, Հռոմի Պապն արձագանքել է Կանադայում կաթոլիկ եկեղեցու կողմից վերահսկվող գիշերօթիկ դպրոցում բնիկ երեխաների զանգվածային գերեզմանի հայտնաբերմանը:

Սուրբ Պետրոսի հրապարակում, հավատացյալների հետ հանդիպման ժամանակ,   Ֆրանցիսկոսը Պապը ցավակցություն է հայտնել կանադացիներին և այդ երկրի  բնիկներին՝  կաթոլիկ եկեղեցու կողմից վերահսկվող գիշերօթիկ դպրոցում  215 բնիկ երեխաների աճյունները հայտնաբերելու  կապակցությամբ: Նա կոչ է արել հարգել բնիկների իրավունքները, սակայն ներողություն չի խնդրել այդ հարցում եկեղեցու դերի համար:

Ավելի վաղ, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն կաթոլիկ եկեղեցուն խնդրել էր ընդունել պատասխանատվություն այն դպրոցի ղեկավարման հարցում, որտեղ հայտնաբերվել էին 215 բնիկ երեխաների աճյուններ, և ներողություն խնդրել այդ կապակցությամվ:

2021 թվականի մայիսի 29-ին Կանադայի Բրիտանական Կոլումբիա քաղաքի  կաթոլիկ եկեղեցու վերահսկողության տակ գջտնվող գիշերօթիկ դպրոցի տարածքում հայտնաբերվել են առնվազն 215 բնիկ երեխաների մարմիններ:

Պիտակ