Մոսկվան նախազգուշացրել է Վաշինգտոնին՝ ատոմային ռմբակոծիչների կիրառման կապակցությամբ
Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանությունը նախազգուշացրել է ԱՄՆ-ին, Ռուսաստանի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ծովային զորավարժության ընթացքում B-52H ատոմային ռմբակոծիչներ օգտագործելու վերաբերյալ Պենտագոնի կայացրած որոշման կապակցությամբ:
Քննադատելով հունիսի 6-ից 18-ը Բալթիկ ծովում անցկացվող Baltops-2021 զորավարժություններում ատոմային B-52H ռմբակոծիչների օգտագործումը, Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանությունն այդ որոշումը համարել է հերթական սադրանք:
Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանությունն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել վտանգավոր գործողությունները իր սահմանների մոտ, ընդգծելով, որ ատոմային B-52H ռմբակոծիչների օգտագործումը կգորշացնի մթնոլորտը ՌԴ-ի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Ջո Բայդենի հանդիպման նախօրեին:
Արևմուտքի և Մոսկվայի միջև հարաբերությունները մթագնել են 2014 թվականից՝ ՆԱՏՕ-ի, հատկապես ԱՄՆ-ի ռազմական ազդեցության ընդլայնման չորս առանցքներում, կապված Արևելյան Եվրոպայում Ռուսաստանին մոտ կամ նույնիսկ սահմանակից շրջանների , Ուկրաինայի ճգնաժամի, Բալթիկ ծովի և Սիրիայի իրավիճակի հետ: