Հունիս 11, 2021 17:50 Asia/Tehran
  • Կանադայի կառավարությունն այդ երկրում բնակվող իրանցիներին թույլ չի տալիս մասնակցել քվեարկությանն, ինչը հակասում է միջազգային իրավունքին

Իրանի ընտրական շտաբի խոսնակը հայտարարել է.«Կանադայում բնակվող իրանցիների համար նախագահական ընտրությունների անցկացման հարցում այդ երկրի կառավարության ստեղծած խոչընդոտները հակասում են միջազգային իրավունքին»:

Նշելով, որ կանադայի կառավարությունը չի համագործակցում այդ երկրի տարածքում Իրանի 13-րդ նախագահական ընտրություններն ուղղակի անցկացնելու հարցում , Իրանի ընտրական շտաբի խոսնակ Սեյեդ Էսմայիլ Մուսավին ասել է.«Նյու Յորքում Իրանի մշտական ներկայացուցիչը կապ հաստատելով ՄԱԿ-ում Կանադայի դեսպանի հետ հետամուտ է եղել ընտրությունների կայացման հարցին»:

Մուսավին հավելել է.«Մինչ այժմ Կանադայի կառավարությունից համապատասխան պատասխան չի ստացվել Կանադայում Իրանի նախագահական  ընտրություններն  ուղղակի անցկացնելու վերաբերյալ»:

Մուսավին նաև ասել է.«Վաշինգտոնում Իրանի շահերի պաշտպան գրասենյակի հետ, ԱԳ նախարարությունում տեղակայված արտերկրի ընտրությունների շտաբի համաձայնեցմամբ, ներկայումս անհրաժեշտ քայլեր են արվել Կանադայի սահմանի մոտ գտնվող ԱՄՆ-ի սահմանային քաղաքնեից մեկում Կանադայում բնակվող իրանցիների ներկայության համար»: 

Իրանի 13-րդ նախագահական ընտրությունները տեղի կունենան հունիսի 18-ին: 

Պիտակ