Հունիս 22, 2021 13:21 Asia/Tehran
  • Փխենյանը մերժել է Վաշինգտոնի հետ բանակցությունը

ԻՍՆԱ գործակալության հաղորդման համաձայն, առաջնորդ Կիմ Չեն Ընի կրտսեր քույր Կիմ Յո-Չժոն հաղորդագրություն տարածելով հայտարարել է, որ Փխենյանը մերժում է Վաշինգտոնի հետ բանակցությունների վերսկսումը և այդ ուղղությամբ ԱՄՆ-ի ջանքերն ապարդյուն են:

Նա արձագանքել է ԱՄՆ-ի ազգային անվտանգության խորհրդական Ջեյք Սալիվանի հայտարարությանն այն մասին, որ Վաշինգտոնի վարչակազմը հետաքրքիր է համարել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հայտարարությունն ԱՄՆ իշխանությունների հետ և՛ երկխոսության, և՛ առճակատմանը Փհենյանի պատրաստակամության վերաբերյալ:

Հյուսիսային Կորեայի առաջնորդի քույրն այն պայմաններում է նման հայտարարություն տարածել, երբ երկուշաբթի օրը, Հյուսիսային Կորեայի հարցերով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Սունգ Կիմն ասել էր, որ պատրաստ է առանց որևէ նախապայմանի ցանկացած վայրում և ցանկացած ժամանակ հանդիպել Հյուսիսային Կորեայի առաջնորդներին և ակնկալում է դրական, անհապաղ արձագանք:

 

Պիտակ