Հունիս 26, 2021 09:49 Asia/Tehran
  • Կանադացի բնիկները Բայդենին խնդրել են հետաքննություն անցկացնել բնիկ ամերիկացի երեխաների վիճակի կապակցությամբ

Կանադացի բնիկները Բայդենին խնդրել են հետաքննություն անցկացնել բնիկ ամերիկացի երեխաների վիճակի կապակցությամբ

Կանադայի բնիկ  ժողովուրդների ֆեդերացիայի նախագահ Բոբի Քեմերոնն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ասել է, որայդ երկրի կառավարությունը նույնպես պետք է հետաքննություն անցկացնի բնիկ ամերիկացիների դպրոցներում, քանի որ մեծ թվով երեխաներ  բաժանվել են իրենց ընտանիքներից և նրանց ոչ ոք այլևս չի տեսել:

Կանադական Սասկաչեվան նահանգի բնիկ ցեղերի առաջնորդները հայտնել են, որ տեղի գիշերօթիկ դպրոցում հայտնաբերվել է ավելի քան 750 անհայտ գերեզման:

Ավելի վաղ ՝ 2020 թվականի մայիսին, Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգի կաթոլիկ եկեղեցու վերահսկողության տակ գտնվող գիշերօթիկ դպրոցի տարածքում հայտնաբերվել էր ևս 215 երեխայի գերեզման:

1883-1996 թվականներին մոտ 150 հազար  բնիկ երեխաներ բռնի կերպով բաժանվել են իրենց ընտանիքներից և ուղարկվել կաթոլիկ եկեղեցու կողմից հիմնադրված գիշերօթիկ դպրոցներ: Նպատակն  այդ երեխաներին   Կանադայի բնիկների համայնքներից հեռացնելը և մայրենի լեզվով ու տեղական ավանդույթների համաձայն դաստիարակվելը կանխելն էր:

Պիտակ