Հուլիս 19, 2021 09:35 Asia/Tehran
  • ԵՄ-ն կարող է օգնել հայ-ադրբեջանական սահմանը գծելու հարցերում փորձագետների մակարդակում. Միշել

ԵՄ-ն կարող է օգնել հայ-ադրբեջանական սահմանի գծման հարցերում փորձագետների մակարդակում, ինչպես նաեւ դրական դեր խաղալ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղություն հաստատելու գործում, հայտարարել է Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը Բաքվում մամուլի ասուլիսի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ բանակցություններից հետո, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Եվրամիությունը պատրաստ է ջանքեր գործադրել առաջընթաց գրանցելու համար: Օրինակ՝ սահմանագծման հարցում, եւ դրա համար մենք պատրաստ ենք Եվրոպայի փորձագիտական աջակցությունը ցուցաբերել, իսկ եթե անհրաժեշտություն եւ ցանկություն լինի, ապա կատարել եվրոպական մոնիթորինգ»,-ասել է Միշելը՝ հավելելով, որ նա դիմել է ե՛ւ Հայաստանի վարչապետին, ե՛ւ Ադրբեջանի նախագահին, եւ հասկացրել, որ Եվրամիությունը պատրաստ է դրական դերակատարում ունենալ այդ հարցում»:

Եվրախորհրդի նախագահն ընդգծել է, որ ԵՄ-ն սատարում է ԵԱՀԿ միջնորդական գործունեությունը: «Սակայն դա չի խանգարում ԵՄ-ին կիսվել իր փորձով, ցուցաբերելու աջակցություն տարածաշրջանում ավելի մեծ անվտանգություն, կայունություն եւ, գլխավորապես, խաղաղություն գրանցելու հարցում, որոշ գաղափարներ առաջարկել խաղաղ գործընթացի հնարավոր առաջընթացի համար»,-նշել է նա:

Շառլ Միշելը ժամանել է Ադրբեջան նախորդ շաբաթ, որից առաջ այցելել է Երեւան, որտեղ անցկացրել բանակցություններ Հայաստանի ղեկավարի հետ Հարավային Կովկասում իր այցի շրջանակում:

News.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio

 

 

Պիտակ